Ժամանակն է, որպեսզի կլինիկական բոլոր փորձերի արդյունքները հրապարակվեն: Ամենուրեք հիվանդները, հետազոտողները, դեղագործները, բժիշկները և ոլորտի կարգավորողները կօգտվեն կլինիկական փորձերի արդյունքների հրապարակայնացումից: Անկախ նրանից, թե որտեղ եք ապրում, ստորագրե՛ք այս խնդրագիրը: Հազարավոր կլինիկական փորձեր չեն հրապարակել իրենց արդյունքները, որոշները նույնիսկ գրանցված չեն եղել: Թե ինչ է արվել և ինչ արդյունքներ են հայտնաբերվել այս փորձարկումերի ժամանակ, կարող է հավերժ կորչել բժիշկների և հետազոտողների համար, պատճառ հանդիսանալով բուժման սխալ մեթոդների ընտրության, լավ տակտիկայի բացթողնման և նույն փորձերի կրկման համար: Նախկին և ներկա բոլոր փորձերը պետք է գրանցվեն, և բոլոր մեթոդները և արդյունքները` հրապարակվեն: Մենք կոչ ենք անում կառավարություններին, ոլորտի պատասխանատուներին և հետազոտական խմբերին միջոցներ ձեռք առնել` սա կյանքի կոչելու համար